«Ամբերդ» տեղեկագրի հատուկ թողարկումը կներկայացնի ՀՊՏՀ մագիստրանտների և ասպիրանտների հոդվածները

13.10.2022
Դիտումների քանակ՝ 804

Հարգելի՛ մագիստրանտներ և ասպիրանտներ,

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) և ասպիրանտուրայի բաժնի հետ համատեղ, նախաձեռնում է «Ամբերդ» տեղեկագրի հատուկ թողարկման աշխատանքները, որում ներառվելու են բացառապես ՀՊՏՀ մագիստրանտների և ասպիրանտների վերլուծական հոդվածները։

Այս նախաձեռնությամբ փորձ է արվում օժանդակելու գիտական մտքի երիտասարդացման գործընթացին, որը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կարևոր առաքելություններից է։

Հոդվածների նախընտրելի ուղղությունները պետք է լինեն ներքոթվարկյալ խորագրերի տրամաբանական շրջանակում և բավարարեն ներկայացվող պահանջները։

Թեմատիկ խորագրերն են՝

  • Տնտեսության «զարկերակ»
  • Մակրոտնտեսական «բարոմետր»
  • Ֆինանսական համակարգ
  • Հարկաբյուջետային շրջանակ
  • Տարածքային զարգացում
  • Քաղաքային տնտեսություն
  • Կրթություն, նորարարություն, գիտելիք
  • Սոցիալական քաղաքականություն
  • Ագրարային քաղաքականություն
  • Շուկաներ և մրցակցություն
  • Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Արցախ, Հայաստան և աշխարհ
  • Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխություն
  • Անվտանգություն և մարտահրավերներ
  • Հայ հասարակության տեսլականը

Իսկ դուք գիտե՞ք, որ․․․

Հոդվածներին ներկայացվող պահանջները.

  • էջերի քանակ՝ մինչև 15 էջ,
  • շարվածքի տառատեսակ` GHEA Grapalat,
  • տառաչափ` 12, տողամեջ` 1,5,
  • հեղինակի անուն, ազգանուն, աշխատավայր, պաշտոն, գիտական աստիճան, կոչում (հայերեն, ռուսերեն, անգլերեն), հեռախոսահամար, հակիրճ ինքնակենսագրություն,
  • տողատակում՝ հղումներ. աղբյուրի հեղինակ, վերնագիր, հրատարակության վայր, տարեթիվ, մամուլի դեպքում՝ համար, էջ,
  • համառոտագիր, հիմնաբառեր (հայերեն, ռուսերեն, անգլերեն),
  • գրականության ցանկ:

Հոդվածները սահմանված կարգով գրախոսվելու են համապատասխան մասնագետների կողմից:

Լրացուցիչ մանրամասները ներկայացնելու համար ս.թ. հոկտեմբերի 18-ին՝ 12:30-ին, «Ամբերդ» հետազոտական կենտրոնում նախատեսվում է անցկացնել տեղեկատվական հանդիպում:

Հոդվածները պետք է ներկայացնել amberd@asue.am կամ amberd.asue@gmail.com էլեկտրոնային հասցեներին՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը, ժամը 17:30-ը:

Հրապարակված հոդվածների հեղինակները կստանան հոնորար՝ 20000 դրամի չափով (առանց հարկերի և այլ պարտադիր վճարների):

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-593489, 033-770101 հեռախոսահամարներով:

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոն
  ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերություն
  ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժին