Ի գիտություն ՀՊՏՀ պրոֆեսորադասական կազմի. արձակուրդի ժամկետները փոխվել են
ՀՊՏՀ պրոֆեսորադասական կազմի հարգելի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համալսարանում մեկնարկել է դասընթացների թափուր տեղերի համար մրցույթի գործընթացը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխել համալսարանի ռեկտորի 2019 թվականի հունվարի 08-ի «2018-2019ուսումնական տարվա ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցը հաստատելու մասին» No_01-Ն հրամանով հաստատված թիվ 4-րդ հավելվածը՝ պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցի վերաբերյալ:
Տեղեկացնում ենք՝
ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի 2018-2019 ուսումնական տարվա ամենամյա արձակուրդը տրամադրվելու է 12.07.2019 թվականից մինչև 29.08.2019 թվականը ներառյալ:
Աշխատանքի ներկայանալ 30.08.2019թվականին: