Ռուբեն Հայրապետյանի հրավերով ՀՊՏՀ կայցելի Ռուբեն Վարդանյանը

04.06.2019
Դիտումների քանակ՝ 3109

Տեղեկանալով մեր համալսարանում ընթացող բարեփոխումների ուղղությունների ու քայլերի տրամաբանության մասին և ստանալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրավերը՝ հայտնի գործարար, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի համահիմնադիր և մի շարք խոշոր սոցիալական նախաձեռնությունների հիմնադիր Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել՝ այցելելու ՀՊՏՀ և հանդիպելու համալսարանի ղեկավարությանը, ուսանողներին և դասախոսներին: Ուսանողների ներգրավվածությունն ապահովելու համար հանդիպումը տեղի կունենա ուսումնական կիսամյակի մեկնարկին՝ սեպտեմբեր ամսին:

Հարգելի’ գործընկերներ, սիրելի’ ուսանողներ, քանի որ պարոն Վարդանյանի հետ ակնկալում ենք երկարաժամկետ և համակողմանի համագործակցություն, ցանկալի է, որ սեփական գաղափարներով և առաջարկություններով պատրաստված ներկայանաք հանդիպմանը, որի վերջնական թեման և օրը կհստակեցվեն օգոստոսին: