«Վարդանանց» բժշկական կենտրոնը հրավիրում է

16.05.2019
Դիտումների քանակ՝ 1544

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն ընթացիկ տարվա փետրվարի 1-ից իրականացնում է տեղամասային պոլիկլինիկայի նոր կցագրումներ սահմանափակ քանակով, բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաների:

Կցագրվելով դուք կարող եք օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններից, այդ թվում՝

  • պատվաստումների պատշաճ մատուցում
  • սուր հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • խրոնիկ հիվանդությունների դիսպանսեր հսկողություն
  • հղիության վարում՝ պետական պատվերի շրջանակներում
  • անհրաժեշտ դեղերի տրամադրում՝ պետական պատվերի շրջանակներում
  • փաստաթղթերի ապահովում՝ անաշխատունակության թերթիկ, տեղեկանքներ, ուղեգրեր և այլն:

Կցագրումների համար անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ բժշկական կենտրոն (Վարդանանց 18/1 հասցեով):