ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հրավիրվում են քննարկման

16.05.2019
Դիտումների քանակ՝ 1271

Սույն թվականի մայիսի 21-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում Արարատի մարզպետարանի և ՀՊՏՀ-ի միջև կնքված համագործակցության մասին հուշագրի շրջանակներում նախատեսվում է մարզպետարանի և ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկում՝ ներքոհիշյալ հիմնախնդիրների շուրջ համատեղ հետազոտություններ իրականացնելու նպատակով.

1. Խելացի Մասիս հայեցակարգի ներդրում (Masis Smart City)
2. Առևտրային միասնական հարթակի ձևավորում
3. Արտաշատ, Մասիս, Վեդի, Արարատ ՋՕԸ-ների արդյունավետ կառավարման հիմնախնդիրները
4. Ընտանեկան ձեռներեցության հեռանկարները Արարատի մարզում (պահածոների արտադրություն, չրագործություն և գինեգործություն)
5. Մասնակցային կոոպերացիայի նոր մոդելի մշակում (Բուրաստան-Ռանչպար, Փոքր Վեդի-Նոյակերտ տարածաշրջաններում)
6. Համայնքների զարգացման ծրագրեր (Նոր Խարբերդ, Փոքր Վեդի, Լանջազատ, Զանգակատուն և այլն):

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը: