ՈՒՄԵՖ համալսարանի պրոռեկտորը ՀՊՏՀ-ում դասախոսություն կվարի

10.05.2019
Դիտումների քանակ՝ 834

Սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 12.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում ՈՒՄԵՖ-ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի շրջանակներում շվեյցարական ՈՒՄԵՖ համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Հեյլսթոնսը հանդես կգա "Insight into understanding the dynamics of work culture" խորագրով դասախոսությամբ:

Հայտարարությունը տրամադրել է ՈՒՄԵՖ-ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի գրասենյակը՝ ակնկալելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ակտիվ մասնակցությունը: