«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը կհյուրընկալվի ՀՊՏՀ-ում. մասնակցությունը՝ գրանցումով

01.10.2018
Դիտումների քանակ՝ 1546

Հոկտեմբերի 11-ին ՀՊՏՀ-ում «Բիզնես հաջողությունները ինստիտուցիոնալ կազմակերպման միջոցով» թեմայով հանդիպման շրջանակներում բանախոսելու է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանը:
Հանդիպման կազմակերպիչն է ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնը:
Հանդիպումը տեղի կունենա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում, ժամը 12.00-ին:
Հանդիպումը պարտադիր գրանցումով է, որի համար կարող եք այցելել այստեղ:
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են: