Վեբինար՝ Պրահայում կրթական ծրագրերի վերաբերյալ

19.01.2021
Դիտումների քանակ՝ 641

Պրահայում գտնվող CERGE-EI  (Center of Economic Research and Graduate Education - Economics Institute, (https://cerge-ei.cz/) համալսարանը, որը հանդիսանում է Պրահայի Կարլովի համալսարանի և Չեխիայի գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ծրագիր, հնարավորություն է ընձեռում շարունակելու կրթությունը մագիստրոսական և ասպիրանտական հետևյալ ծրագրերով՝

  • Տնտեսագիտական հետազոտությունների մագիստրոսական ծրագիր
  • Կիրառական տնտեսագիտություն մագիստրոսական ծրագիր
  • Տնտեսագիտություն (ասպիրանտուրա)

Կրթական գործընթացի և կրթաթոշակ ստանալու հնարավորությունների մասին առավել մանրամասն կներկայացնի նշված համալսարանի ասպիրանտ Սոնա Բադալյանը վեբինարի ընթացքում, որը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 14։00-ին։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը։