Հայկական տնտեսագիտական միությունը հրավիրում է հեռավար սեմինարների
Հայկական տնտեսագիտական միության նպատակն է խթանել տնտեսագիտական կրթությունը և համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի և արտասահմանում բնակվող գիտնականների ու քաղաքականություն մշակողների միջև։ Այս տարի Հայկական տնտեսագիտական միությունը տնտեսագիտական տարբեր թեմաների շուրջ կկազմակերպի մի շարք հեռավար սեմինարներ։
Բացումը կկատարվի բարեգործական նվիրատվության մասին սեմինարով, որը կվարի Տեխասի A&M համալսարանի դասախոս Ջոնաթոն Միրը։ Դասընթացի հիմնական մասը կլինի անգլերենով․ հարցերը հնարավոր է տալ հայերենով։ Դասընթացից հետո մասնակիցներին հնարավորություն կտրվի ծանոթանալ մեկը մյուսի հետ առանձին խմբային հանդիպումների շրջանակում՝ հետագա հաջող համագործակցության հիմք դնելու նպատակով։
Դասընթացի համար կարող եք գրանցվել այս հղմամբ, ինչին կհաջորդի Zoom հղման տրամադրումը։ Հայաստանի տնտեսագիտական միության անդամ դառնալու համար լրացրեք այս թերթիկը (անդամագրությունն անվճար է)։ Միության անդամները այնուհետ կստանան ապագայում կայանալիք միջոցառումների մասին հայտարարությունները։