Վեբինար՝ բիզնեսի հիմնադրման և ստարտափ գաղափարների զարգացման վերաբերյալ

18.02.2021
Դիտումների քանակ՝ 881

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է Գերմանիայի առաջատար ստարտափներից մեկի հիմնադիրների հետ առցանց հանդիպման։ Այն տեղի կունենա 2021 թ․ փետրվարի 24-ին, երեկոյան ժամը 21։00-ին։

Ստարտափը հիմնադրվել է 2019 թ․` մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու համընդհանուր նպատակով։ Ներկայում  Staiy ստարտափը համարվում է Գերմանիայի ամենաարագ զարգացող 5 ստարտափներից մեկը։

Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները կխոսեն բիզնեսի հիմնադրման նախապայմանների և գաղափարների մասին, ինչպես նաև կօգնեն ուսանողներին զարգացնել իրենց ստարտափները և մասնակցել մրցույթի։

Մասնակցեք հանդիպմանը և ներկայացրեք ձեր գաղափարները։ Մասնակցությունն անվճար է, կարող եք գրանցվել այստեղ։

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։