Հիշեցնում ենք՝ «Welcome party-2019» առաջին կուրսեցիներին նվիրված տոնական միջոցառումն այսօր է

13.09.2019
Դիտումների քանակ՝ 1298

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը բուհի առաջին կուրսի բոլոր ուսանողներին հրավիրում է մասնակցելու առաջին կուրսեցիների դիմավորման ավանդական «Welcome party-2019» տոնական միջոցառմանը: Ինչպես հայտնում ենք ՀՊՏՀ ՈՒԽ-ից, այն տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին, ՀՊՏՀ բակում:

Տոնական երեկոյի ընթացքում տեղի կունենա խաղարկություն, կլինեն անակնկալ նվերներ։ Ուսանողական խորհուրդը երաշխավորում է ուրախ տրամադրությունն ու որակյալ երաժշտությունը: Իրադարձության մասին կարող եք տեղեկանալ ՈւԽ ֆեյսբուքյան էջում՝ այս հղումով: