Հիշեցում. ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հրավիրում է միջազգային գիտաժողովի
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը՝ ՇՊՀ-ի Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ կազմակերպում է «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցիալի դասերը և ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված 1988թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Գիտաժողովի հիմնական նպատակն է վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետության գնահատում:
Գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներում՝
- Ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ
- Արդյունաբերություն
- Երկրաֆիզիկա և սեյսմակայուն շինարարություն
- Գյուղատնտեսություն
- Զբոսաշրջություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ֆինանսաբանկային ոլորտ
- Ծառայություններ և առևտուր
- Կրթություն և գիտություն
- Հանրային կառավարում
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. հոկտեմբերի 5-ը:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժինը, որին կարող եք դիմել լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար՝ զանգահարելով 010 593-426 հեռախոսահամարով:
Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի ֆեսբուքյան էջից: