Ովքեր կստանան գերազանցության (Կարմիր) դիպլոմ

09.06.2021
Դիտումների քանակ՝ 4969

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր հարցերին ի պատասխան, ուսումնական բաժնից հայտնում են, որ բակալավրիատում և մագիստրատուրայում գերազանցության (Կարմիր) դիպլոմ տրվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի։

Ըստ այդմ՝ գերազանցության (Կարմիր) դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը գերազանց հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը։

ՀՊՏՀ-ում ամփոփիչ ատեստավորման գործընթացը դեռ շարունակվում է, դրա ամփոփումից հետո կտեղեկացնենք դիպլոմների հանձնման վերաբերյալ։