Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է բիզնես-խնդիրների լուծման մրցույթ

08.06.2021
Դիտումների քանակ՝ 1132

Հարգելի՛ գործընկերներ, այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ։

Մրցույթը նախատեսված է 16-30 տարեկան ուսանողների և նորավարտների, երիտասարդ մասնագետների համար (բիզնես-քոուչի/բիզնես-խորհրդատուի համար՝ առանց տարիքային սահմանափակման)՝ անկախ փորձից կամ մասնագիտացումից, որոնք ցանկանում են դառնալ հայկական բիզնես-միջավայրի մի մասը:

Մրցակցելու համար մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կտրվի ընդամենը 72 ժամ՝ Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկի կողմից առաջադրված իրական բիզնես-խնդիրը լուծելու համար:

Մրցույթն իրականացվելու է հետևյալ փուլերով՝

1. Հայտերի ընդունում։ Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես-քոուչերի համար։ Հայտերն ընդունվելու են մինչև հունիսի 25-ը։
ա) Անհատներն ու թիմերը կարող են դիմել այստեղ:
բ) Բիզնես-քոուչերը կարող են դիմել այստեղ։
2. Թիմերի ձևավորում։ Նախնական ընտրություն անցած մասնակիցները միավորվելու են թիմերում (մինչև 10 անհատ) և նրանց կցվելու է առնվազն 1 բիզնես-քոուչ։
3. Բիզնես-քոուչինգ և թրեյնինգ։ Շուրջ երեք ամիս թիմերը մարզվելու են իրենց քոուչերի հետ և զուգահեռ հնարավորություն են ունենալու մասնակցելու թեմատիկ թրեյնինգների։ Այս փուլում բիզնես-քոուչերը պետք է ընտրեն թիմերի լավագույն մասնակիցներին և ձևավորեն 3-5 հոգանոց թիմեր։
4. Մրցույթից 3 շաբաթ առաջ թիմերը կստանան իրական բիզնես-խնդիր, որը լուծելու համար նրանց կտրվի ընդամենը 72 ժամ։ Լավագույն 7 լուծումները կընտրվեն մրցույթի մասնակցության համար։
5. Մրցույթ։
Մրցույթի ընթացքում թիմերը կունենան 15 րոպե՝ իրենց լուծումը ներկայացնելու բիզնես-խնդրի իրական շահառուին և մասնագիտական մրցատյանին։ Հաղթողը կհայտարարվի պաշտոնական ընթրիքի ժամանակ։

Միջոցառման էլեկտրոնային շնորհանդեսը կարող եք տեսնել այստեղ։

Հետաքրքրության դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ.հասցեով և հեռախոսահամարով՝ nationinaction@gmail.com, arshak@nationinaction.com, +374 99319806 (Արշակ Կարապետյան)։