Ովքե՞ր կստանան գերազանցության (Կարմիր) դիպլոմ

25.05.2020
Դիտումների քանակ՝ 5413

ՀՊՏՀ ավարտական կուրսերի սիրելի′ ուսանողներ, ի պատասխան ձեր հարցերի, ներկայացնում ենք բակալավրիատում և մագիստրատուրայում գերազանցության (Կարմիր) դիպլոմ ստանալու կարգը, որը մեզ է տրամադրել ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգին:

Այսպիսով, գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են ուսումնառության բոլոր տարիների կուտակային միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը:Նույն բաժնից հայտնում են, որ դիպլոմների հանձնման վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ: