Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում սովորելու հրավեր

25.05.2020
Դիտումների քանակ՝ 1935

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր`

  • 2020-2021 թվականի առաջին կիսամյակում սովորելու են առկա ուսուցման բակալավրի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցմա նբակալավրի 2-րդ, 3-րդ,  4-րդ կուրսերում
  • 2020-2021 թվականի առաջին կիսամյակում սովորելու են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին, 2-րդ, կուրսերում  (եթե շարժունության ծրագրի ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում պրակտիկա նախատեսված չէ)
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
  • ունեն բարձր առաջադիմություն
  • ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:

Ծրագրին դիմելու համար ետաքրքրված ուսանողները պետք է անցնեն հետևյալ հղմամբ  և հետևեն ներկայացված ընթացակարգին՝ անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկելով կայքում նշված էլ.փոստի հասցեին:

Ծրագրի ավարտի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն: Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պուլայի համալսարանի կողմից նշված հղումով անցած և անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ ուղարկած ուսանողների հայտերը: Ուստի խնդրում ենք հայտադիմումները չուղարկել միջազգային կապերի բաժնի էլ. փոստին: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ-փոստով: