Ո՞ւմ կտրվի գերազանցության դիպլոմ

16.05.2018
Դիտումների քանակ՝ 6483

Սիրելի ուսանողներ, արձագանքելով Ձեր հարցադրումներին՝ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանման խնդրանքով դիմել է ուսումնական բաժնին այն հարցով, թե ովքեր կարող են ստանալ գերազանցության ավարտական վկայական (կարմիր դիպլոմ):

Ուսումնական բաժնից հայտնում են, որ գերազանցության դիպլոմ տրվելու է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 %-ը: