Աշխատանքի և պրակտիկայի հայտարարությունները՝ մեկ տեղում

26.09.2018
Դիտումների քանակ՝ 1402

Սիրելի ուսանողներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքում բացվել է նոր խորագիր: «Ուսանող» բաժնի «Աշխատանքի և պրակտիկայի հայտարարություններ» խորագրի ներքո այսուհետ կարող եք մեկ տեղում համահավաք ձևով ծանոթանալ տարբեր կազմակերպություններից մեզ ուղղվող հայտարարություններին ու հրավերներին: Կայքի հայտարարություններ բաժնում ամբողջ տեղեկատվությունը արխիվացված առկա է, սակայն եթե օրվա լրահոսին չեք հասցնում հետևել, ապա այդ հայտարարություններն ամբողջացված են այստեղ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին