«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է հաշվապահների
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահների՝ ընկերության մեծ թիմին միանալու համար։
ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը տրամադրել է ընկերության երկու հայտարարությունները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:
Հաշվապահի պարտականությունները
- Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ,
- Կազմել նյութածախսի հաշվետվություններ՝ հիմք ընդունելով ինքնարժեքի հաշվառման բաժնի կողմից տրամադրված տվյալները,
- Կատարել աշխատավարձի հաշվարկ,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
- Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները,
- Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը:
Պահանջվող հմտությունները
- Առնվազն երեք տարվա հաշվապահական փորձ, ներառյալ համանման ոլորտի փորձ,
- Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն,
- MS Office, Excel, E-invoicing, ՀԾ իմացություն,
- Ուշադրություն, կենտրոնացում,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսակայունություն,
- Արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն,
- Հաշվապահության բնագավառում ճանաչված որակավորման առկայությունը ցանկալի է:
Դիմելու կարգը
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը (Հաշվապահ_YP), որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներինk համապատասխանող անձինք:
Նույն ընկերությանն անհրաժեշտ է նաև ռեստորանային ոլորտում ինքնարժեքի փորձ ունեցող հաշվապահ։
Պարտականությունները
- Մուտքագրել ձեռք բերված ապրանքների և մթերքների տվյալները համապատասխան ծրագրում,
- Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական պաշարների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ,
- Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները,
- Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ,
- Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը,
- Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները։
Պահանջվող հմտությունները
- Բարձրագույն կրթություն,
- Ինքնարժեքի հաշվառման նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- MS Excel-ի գերազանց իմացություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն,
- Սթրեսային պայմաններում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
- Ուշադրություն մանրուքներին:
Դիմելու կարգը
Դիմել կարող եք` ինքնակենսագրություններն ուղարկելով hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: