ՀԵՀ-ը երկարաձգում է ուսման վարձի փոխհատուցման համար դիմումների ընդունումը

28.02.2019
Դիտումների քանակ՝ 1015

Հաշվի առնելով, որ որոշ բուհերում սահմանված զեղչերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀԵՀ-ի և ՀՀ ԿԳՆ կողմից իրականացվող ծրագրերի վերջնաժամկետներից հետո, ինչպես նաև այն հանգամանքը, որ տեխնիկական խնդիրներից ելնելով 2 օր ՀԵՀ-ում ծրագրերի դիմումները անհնարին է եղել ընդունել, հայտարարվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման և 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների փաստաթղթերի ընդունելության ժամկետների երկարաձգում մինչև մարտի 15-ը:

Տեղեկատվությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: