Գեորգիուս-Ագրիկոլայի անվան կրթաթոշակ՝ Գերմանիայում ուսանելու համար

28.02.2019
Դիտումների քանակ՝ 1321

ՀՊՏՀ ուսանողները կարող են դիմել Գեորգիուս-Ագրիկոլայի անվան կրթաթոշակին՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակը Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում անցկացնելու համար: Ուսումնառությունը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ին և ավարտվելու՝ փետրվարի 28-ին: Դասերն անցկացվելու են գերմաներեն լեզվով:

Կրթաթոշակին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր՝
– ունեն բարձր առաջադիմություն,
– սովորում են բակալավրի 2-րդ կամ ավելի բարձր կուրսերում,
– ուսանում են տնտեսագիտություն կամ գործարար վարչարարություն մասնագիտություններով,
– տիրապետում են գերմաներեն լեզվին առնվազն B1 մակարդակով (լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը պարտադիր է):
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև սույն թվականի մարտի 20-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
1.անձնագրի լուսապատճենը,
2.ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (հայերեն և գերմաներեն լեզուներով),
3.մոտիվացիոն նամակ (հայերեն և գերմաներեն լեզուներով),
4.գերմաներեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առնվազն B1 մակարդակ),
5.նախորդ կիսամյակների ամփոփ ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից (հայերեն լեզվով):

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել «Georgius-Agricola scholarship»:

Հետաքրքրված ուսանողները պետք է հաշվի առնեն, որ Գեորգիուս-Ագրիկոլայի կրթաթոշակը ենթադրում է ամսական ֆինանսավորում 450 եվրոյի չափով, սակայն Գերմանիայի դեսպանատունը պահանջում է առնվազն 730 եվրո ֆինանսավորում ամսական կտրվածքով: Ուստի տրամադրվող և պահանջվող ֆինանսավորումների միջև առկա տարբերությունը պետք է ապահովվի ուսանողների կողմից՝ սեփական միջոցների հաշվին:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:

Տեղեկատվությունը տրամադրել է արտաքին կապերի բաժինը: