ՀՊՏՀ առկա բակալավրիատ է ընդունվել 1084 դիմորդ. մրցույթի արդյունքներն առցանց են

18.07.2022
Դիտումների քանակ՝ 19119

2022-2023 ուստարվա ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ է ընդունվել 1084 դիմորդ։

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Արտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակները՝ այստեղ։

2022-2023 ուստարվա ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 114 դիմորդ։

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը. ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18.00-ն ներառյալ կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am կայքի իրենց անձնական էջերում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ։ Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն:

ՀՊՏՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։