ՀՊՏՀ-ում 164 կին զբաղվում է գիտությամբ. այսօր նրանց տոնն է

11.02.2022
Դիտումների քանակ՝ 1732

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է (International Day of Women and Girls in Science)։ ՄԱԿ-ն այդ օրը նշում է 2016 թվականից, նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման հիմնախնդրին՝ ապահովելով հավասար իրավունքներ և հնարավորություններ։ 2022 թվականի կարգախոսն է՝ «Արդարություն, բազմազանություն և ներառականություն. ջուրը միավորում է մեզ» (“Equity, Diversity, and Inclusion: Water Unites Us”):

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գիտության զարգացման գործում կանայք իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն: Բուհում տարբեր պաշտոններ զբաղեցնող կին աշխատակիցներից 164-ը զբաղվում է գիտությամբ՝ գիտությունների 5 կին դոկտոր, պրոֆեսոր, 2 դոկտոր, դոցենտ, 58 գիտությունների թեկնածու, 5 դոցենտ, 94 գիտությունների թեկնածու, դոցենտ։

Նրանք միաժամանակ ամբիոնի վարիչներ են, դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, դասախոսներ, հետազոտողներ, որոնց տարեցտարի փոխարինելու է գալիս ասպիրանտական ու հայցորդական սերունդը՝ իր նպատակասլացությամբ ու կամային հատկանիշներով ապացուցելով, որ գիտական առաջընթացը նաև կին գիտնականների ձեռքերում է։

Շնորհավորում ենք բոլոր կին գիտնականներին՝ մաղթելով նորանոր վերելքներ, նոր և արժեքավոր ներդրում հայ տնտեսագիտական մտքի զարգացման գործում: