ՀՊՏՀ առկա մագիստրատուրայում անվճար կսովորի 90 հոգի. մրցույթի արդյունքը (անվանացանկ)
15.06.2018
Դիտումների քանակ՝ 8002
Ավարտվել է ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 2018-2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար ընդունելությունը:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արա Մկրտչյանից տեղեկացանք, որ առկա մագիստրատուրայում անվճար հիմունքներով կսովորի 90 մագիստրանտ, և, ըստ որակավորման խմբերի, պատկերը հետևյալն է. տնտեսագիտություն՝ 30 հոգի, հաշվապահական հաշվառում և հարկում ու ֆինանսներ 28, կառավարում և շուկայագիտություն՝ 30, վիճակագրություն՝ 2:
Ընդունվածների ցուցակները՝ այստեղ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ից զուգահեռ ընթացել է նաև առկա մագիստրատուրայի վճարովի տեղերի համար հայտագրումը, որը շարունակվում է և կավարտվի հուլիսի 5-ին: Մանրամասները՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին