Moodle հարթակում մեկնարկում է ուսանողական հարցումների նոր փուլը

Դիտումների քանակ՝ 2719

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից՝ մայիսի 13-ից մեկնարկում են ուսանողական էլեկտրոնային հարցումները, որոնք կավարտվեն մայիսի 31-ին:

Հարցմանը մասնակցելու են առկա բակալավրիատի 1-4-րդ և առկա մագիստրատուրայի 1-2-րդ կուրսի բոլոր ուսանողները, հարցումն իրականացվելու է Moodle համակարգի միջոցով:

Հարցումն իրականացնելու համար այցելում եք moodle.asue.am հասցեով, էջի աջ անկյունում մուտքագրում եք ձեր մուտքանունն ու ծածկագիրը, որը նախապես ծրարով առաքված կլինի ձեզ: Այնուհետև բացված էջի ձախ կողմում կտեսնեք My courses տողը, որի վրա սեղմելուց հետո այդ տողի ներքևում կհայտնվի ձեզ դասավանդող դասախոսների անվանացանկը: Հերթով պետք է սեղմեք յուրաքանչյուր դասախոսի անվան տողի վրա, ինչից հետո կբացվի մեկ էջ՝ վրան գրված երկու տող՝ «Հարցում» և Answer the questions: Սեղմում եք Answer the questions տողը և սկսում պատասխանել հարցերին: Վերջին տողը նախատեսված է կարծիք և մեկնաբանություն թողնելու համար, սակայն այս դաշտը լրացման համար պարտադիր չէ: Գործողությունն ավարտում եք՝ սեղմելով Submit your answers կոճակը:

Հարցման ընթացքում ի հայտ եկած հնարավոր անճշտությունների շտկման, գաղտնաբառն ու մուտքանունը մոռանալու դեպքում կարող եք գրել ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի moodle@asue.am էլ. հասցեին:

Տեղեկացնում ենք, որ հարցմանը կարող եք մասնակցել նաև հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով Moodle հավելվածը, այնուհետև հասցեի դաշտում նշում եք moodle.asue.am և շարունակում գործողությունը:

Գործողությունը կարող եք դիտել այստեղ: