ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Նախագծերի կառավարման հիմունքներ» կարճաժամկետ դասընթացը

Դիտումների քանակ՝ 2280

ՀՊՏՀ և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի (PMI) համագործակցությամբ այսօր աշխատանքային օրվա ավարտից հետո, ժամը 18.30-ին մեր համալսարանում մեկնարկեց «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որի մասնակիցները ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ են, 2-ը՝ ուսանող:

Դասընթացավար Սոնա Մատինյանը ողջունեց ներկաներին ու պարզաբանեց դասընթացի հետ կապված բովանդակային ու կազմակերպական հարցեր: Այնուհետև սկսվեց առաջին դասը:

1 ամիս տևող դասընթացը մասնակիցներին համակողմանի գիտելիքներ կհաղորդի նախագծերի արդյունավետ կառավարման մեթոդների և գործիքակազմի, ընկերությունների նախագծերի կառավարման ամբողջ գործընթացի ճիշտ կազմակերպման, նյութական ու մարդկային ռեսուրսների կառավարման մասին և ոչ միայն:

Սոնա Մատինյանի հետ asue.am-ի հարցազրույցում օրեր առաջ խոսել ենք դասընթացից ակնկալվող արդյունքի մասին. կարդացեք այստեղ:

Դասընթացը համակարգում է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին