Ամփոփվել է մարզամշակութային փառատոնի մարզական մասը. հայտնի է առաջատարը

Դիտումների քանակ՝ 2093

ՈւԽ նախաձեռնությամբ անցկացվող «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի մարզական առաջնությունները երեկ ամփոփվել են: Բոլոր 6 ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ անցկացվել են ֆուտզալի, շախմատի, բասկետբոլի, բադմինտոնի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, ինչպես նաև սպորտլանդիա, պարանի ձգում, աքլորակռիվ մարզաձևերից առաջնություններ, որոնց հանրագումարով առաջատարը կառավարման ֆակուլտետն է:

Առաջնությունների կազմակերպմանն ու անցկացմանն իր գործուն աջակցությունն է ունեցել համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը:

Առջևում փառատոնի մշակութային մասն է: Այն կամփոփվի կիսամյակի ավարտին:

Հիշեցնենք ամենամյա փառատոնն այս տարի նվիրվում է ուսանողական խորհրդի 25-ամյակին:

Շնորհավորում ենք կառավարման ֆակուլտետին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին