Հանրային գնումների ոլորտի մասնագետների համար ՀՊՏՀ-ում մեկնարկեց վերապատրաստման դասընթաց

08.02.2021
Դիտումների քանակ՝ 741

ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի նախաձեռնությամբ այսօր ՀՊՏՀ-ում մերկարկեց հերթական վերապատրաստման դասընթացը, որն այս անգամ ուղղված էր գնումների ոլորտի մասնագետներին։

«Հանրային գնումների համակարգը ՀՀ–ում» խորագրով դասընթացը  վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության պետ, «Պետական գնումների փորձագետների միություն» ՀԿ նախագահ, միջազգային և պետական գնումների ոլորտում 11 տարվա փորձ և որակավորում ունեցող մասնագետ, տ.գ.թ. Գայանե Գաբրիելյանը:

Դասընթացի մեկնարկը տվեց ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը՝ նշելով, որ բաժինը կազմակերպում է վերապատրաստման տարբեր ծրագրեր, սակայն սա գնումների ոլորտի առաջին դասընթացն է և ուրախալի է, որ այն վարելու է ոլորտում հարուստ փորձ ունեցող մասնագետ։ Բաժնի պետը հույս հայտնեց, որ  դասընթացը կլինի օգտակար մասնակիցների համար։

Դասընթացավար Գայանե Գաբրիելյանն ուրախությամբ նշեց, որ ինքը ՀՊՏՀ շրջանավարտ է և բուհի հետ համագործակցությունն իր համար հատուկ նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է կապ հաստատելու հարազատ համալսարանի հետ։ Նա նաև ընդգծեց՝ ՀՊՏՀ-ում տրվող կրթությունը իսկապես լավ ճանապարհ է հարթում շրջանավարտների համար։ Ինչ վերաբերում է դասընթացին, ապա դասընթացավարի խոսքով՝ աշխատաշուկայում գնումների լավ մասնագետների պահանջարկը մեծ է։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին