«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայացնում է նոր հետազոտություն

Դիտումների քանակ՝ 2664

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ հրապարակելով հերթական հետազոտությունը՝ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով՝ ամփոփելով նույնանուն խորագրով խորհրդարանական լսումների արդյունքները:

Ինչպես հայտնում են կենտրոնից, սույն հետազոտությունն առնչվում է Հայաստանի Հանրապետությունում գների տատանումը բացատրող հիմնական գործոններին և մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ու 2018 թվականի հունվար ամիսներին առանձին ապրանքատեսակների գծով արձանագրված գնաճի պատճառների, տնային տնտեսությունների գնողունակության վրա ունեցած ազդեցության վերլուծությանը և գնաճի մեղմման ուղղությամբ անհրաժեշտ երաշխավորությունների տրամադրմանը: Հետազոտությունն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցության շրջանակներում:

Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին