«Ամբերդի» գիտնականը ուղեղային կենտրոնների թեմայով հյուրընկալվել է «ՎԷՄ» ռադիոկայանին

Դիտումների քանակ՝ 812

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ավագ փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանը հյուրընկալվել է «ՎԷՄ» ռադիոկայանի «Ակունք» հաղորդաշարին:

«Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումները, միջազգային հարաբերությունների գերշարժունությունը, բազմազան ու բազմապիսի մարտահրավերները պահանջում են արագ, գրեթե ակնթարթային պատասխաններ: Դրա համար հարկավոր են ճշգրիտ աշխատող մեխանիզմներ: Իսկ դրանց աշխատանքներն ապահովում են հետազոտական ու վերլուծական հատուկ կառույցները կամ, ժամանակակից արտահայտությամբ, ուղեղային կենտրոնները:

Այս կենտրոնների գործունեությունը միտված է ո՛չ միայն արտաքին մարտահրավերները դիմակայելուն: Դրանք իրականացնում են հետազոտական աշխատանքներ՝ մի շարք ոլորտներում առաջացած հիմնախնդիրների լուծման համար, նպաստում են երկրի ներսում հասարակական կարծիք ստեղծելուն կամ նրա վրա ազդելուն, աշխարհի նմանատիպ կենտրոնների աշխատանքներին ծանոթացնելուն և այլն՝ ստանձնելով յուրօրինակ քարոզչական կազմակերպության դեր»- խոսելով ուղեղային կենտրոնների առաջավոր փորձի մասին մասնավորապես նշել է Վարդան Աթոյանը:

Հաղորդաշարին կարող եք հետևել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին