Արամ Սարգսյանի «Մշակութաբանություն» ուսումնական ձեռնարկը՝ ընթերցողի սեղանին
Լույս է ընծայվել ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Հակոբի Սարգսյանի «Մշակութաբանություն» ուսումնական ձեռնարկը:
Հեղինակն իր նոր աշխատությունում քննարկում է մշակութաբանության ուսումնասիրության առարկայի, մշակույթի տեսության, համաշխարհային և ազգային մշակույթների համառոտ պատմությունը՝ մշակույթի զարգացման ընդհանուր օրինաչափությունների հենքի վրա:
Ուսումնական ձեռնարկը կարող է օգտակար լինել աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են մշակույթի տեսության, համաշխարհային և ազգային մշակույթների պատմության հարցերով:
Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ գիտական խորհուրդը, տպագրվել է «Տնտեսագետ» հրատարակչությունում: Էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:
Շնորհավորում ենք հարգարժան Արամ Սարգսյանին, մաղթում ենք առողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին