Կայացավ ասպիրանտուրայի ընդունող հանձնաժողովի նիստը
ՀՊՏՀ ասպիրանտուրայի ընդունող հանձնաժողովի նիստում այսօր ամփոփվեցին առկա ասպիրանտուրայի (անվճար և վճարովի) դիմում-հայտերի ընդունելության արդյունքները. հայտագրումն ավարտվել էր հունիսի 28-ին։
Հանձնաժողովի նիստը վարեց ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը։ Ինչպես նա ներկայացրեց՝ առկա է 4 տեղ, հայտագրվել է 15 դիմորդ, այդ թվում՝ 13-ը՝ անվճար, 2-ը՝ վճարովի՝ պետպատվերով չնախատեսված տեղերի համար։ Ամենաբարձր մրցակցությունը տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտության գծով է. 1 տեղի համար հայտագրվել է 8 դիմորդ։
Մեզ հետ զրույցում ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանն ասաց, որ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի 2-ին, 6-ին և 7-ին, արդյունքները կամփոփվեն հուլիսի 11-ին, իսկ ՀՊՏՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն հուլիսի 12-ին՝ հաստատումից հետո։
Թաթուլ Մկրտչյանը հանձնաժողովի անդամների հետ քննարկեց կազմակերպական մի շարք հարցեր։
Դիմորդներին մաղթում ենք հաջողություն։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին