«Ամբերդ քրոնիկոնն» անդրադարձել է հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին

17.06.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1223

«Նոյյան Տապան TV»-ի «Ամբերդ քրոնիկոն» հաղորդաշարի հերթական՝ հունիսի 16-ի թողարկման հյուրերն են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող,  ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, հետազոտական ծրագրի ղեկավար Աննա Փախլյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, հետազոտական ծրագրի անդամ Տաթևիկ Վարդանյանը։

Փորձագետներն անդրադարձել են հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակին, Հայաստանի հետ սահմանի՝ Թուրքիայի պոտենցիալ ապաշրջափակմանը և դրանից բխող դրական ու բացասական հետևանքներին, տեսակետ հնչեցրել, որ Թուրքիայի տնտեսական էքսպանսիան իրական սպառնալիք է սահմանների բացման դեպքում։

Հաղորդումը կարող եք դիտել «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի պաշտոնական կայքում՝ այս հղմամբ։