ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Արփինե Մանուչարյան

11.07.2023
Դիտումների քանակ՝ 941

Մեր այսօրվա հերոսը մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արփինե Մանուչարյանն է։

– Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Սովորել եմ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում։ Բուհական կրթությունը, բացի բուն մասնագիտական գիտելիքներից, տվել է մի շարք փափուկ հմտություններ, օրինակ՝ հաղորդակցման և ժամանակի կառավարման, ինչպես նաև խնդիրներ լուծելու կարողություն։ Կարևորում եմ ուսումնառության տարիներին network-ի ստեղծումը։

- Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–ՀՊՏՀ-ում աշխատանքս շատ հետաքրքիր է, հնարավորություն ունեմ երկու մասնագիտություններս՝ մարքեթինգն ու լուսանկարչությունը, համատեղել, ձեռք եմ բերում նոր ծանոթություններ և հնարավորություն ունեմ զուգահեռ շարունակելու ուսումս։

–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

-Հետաքրքրված եմ արհեստական բանականությամբ,  լուսանկարչությամբ, լեռնագնացությամբ։

- Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Երազանքների շարքից է՝ բացահայտել Հայաստանի բոլոր թաքնված անկյունները, լինել բոլոր լեռներում, իսկ ամենամեծ երազանքը՝ այցելել Արևմտյան Հայաստան։

–Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

–Մոտիվացիան ոլորտում զարգանալն է, նոր հաջողություններ ունենալը, որի շնորհիվ ինձ հարազատ մարդիկ կհպարտանան։

Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

–Խորհուրդ եմ տալիս շատ կարդալ, որքան հնարավոր է ակտիվորեն մասնակցել բուհում իրականացվող միջոցառումներին, լինել նախաձեռնող, չհանձնվել ոչ մի պարագայում։