Թափուր տեղերի մրցույթի հայտագրումն սկսված է

20.07.2024
Դիտումների քանակ՝ 1906

Մեկնարկել է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ ընդունելության քննություններից դրական միավոր ստացած (յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր), սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները մինչև հուլիսի 26-ը ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am-ում առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Այսպես․ ՀՊՏՀ առկա բակալավրիատում թափուր տեղեր են առկա հետևյալ մասնագիտությունների գծով: Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն: