ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1304 դիմորդ․ հայտնի են ընդունելության մրցույթի արդյունքները

18.07.2024
Դիտումների քանակ՝ 6226

ՀՊՏՀ և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1304 դիմորդ․ հայտնի են ընդունելության մրցույթի արդյունքները

2024-2025 ուստարվա ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ է ընդունվել 1178 դիմորդ։

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները (ցուցակները)՝ այստեղ, վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղարտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակները՝ այստեղ։

2024-2025 ուստարվա ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 126 դիմորդ։

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները (ցուցակները)` ակտիվ հղումներով

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ընդունելության քննություններից դրական միավոր ստացած /յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր/, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն:

Շնորհավորում ենք մեր դիմորդներին և ասում՝ կհանդիպենք սեպտեմբերին՝ Տնտեսագիտական համալսարանում։