ՀՊՏՀ-ն հայտարարում է առկա մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն

Դիտումների քանակ՝ 6319

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն:

ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները երկրորդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով։ Ընդունելության ժամկետներին, անհրաժեշտ փաստաթղթերին և մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունիցիսկ մասնագիտություններին, ուսման վարձերին և հատկացված տեղերին՝ այստեղ:

ՀՊՏՀ-ում մագիստրոսական կրթության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝  հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին