ՀՊՏՀ քաջազունները` առաջնագծում
Արցախա-ադրբեջանական պատերազմում քաջ հայորդիների կողքին հերոսաբար մարտնչում են նաև ՀՊՏՀ ուսանողները: Լուսանկարներում` առաջնագծի մեր քաջազուն զինվոր- ՀՊՏՀ-ականներն են:
Անասելի հպարտ ենք արձանագրել, որ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արամ Մարտիրոսյանը թշնամու դեմ մղած հերոսական պայքարում խոցել է 1 տանկ, շարքից հանել 1 ՏՕՍ համակարգ և 1 «կամուրջ-տեխնիկա»: Մեր քաջասիրտ Արամն այս պահին հիվանդանոցում է, ապաքինվում է հրազենային վիրավորումից (առաջին լուսանկարում):
Առաջնագծի հմուտ հրետանավորներից է ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսեցի Ժիրայր Առաքելյանը (2-րդ լուսանկարում): Սահմանին քաջ մարտիկի կռիվ է մղում նաև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Դավիթ Բրուտյանը (3-րդ լուսանկարում աջից): Մի բան հստակ է` երբ սահմանին մեր առյուծ տղաներն են, կասկած չկա` #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ:
Մեր հերոսներին մաղթում ենք ոգու արիություն, մեր երկրին` շուտափույթ խաղաղություն ու հաղթանակ: Նաև մեր խոնարհումն ենք բերում հակառակորդի դեմ կռվում հերոսաբար զոհված մեր տղաներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին