Կյանքից հեռացել է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի երկարամյա դասախոս Կառլեն Սարգսյանը
Կյանքի 81-րդ տարում երկրային կյանքին հրաժեշտ է տվել շուրջ 4 տասնամյակ Տնտեսագիտական համալսարանում մանկավարժական գործունեություն ծավալած, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը:
Նա այս սեպտեմբերից անցել էր վաստակած հանգստի, բայց երբեք ու երբեք չի կտրել կապը հարազատ բուհի ու ամբիոնի հետ, ակտիվորեն մասնակցել է մարզական միջոցառումներին, ավագ ու փորձառու գործընկերոջ իրավունքով օգտակար խորհուրդներ հղել ամբիոնի աշխատակիցներին` ի շահ ուսանողության, երիտասարդության շրջանում ֆիզիկական կուլտուրայի, առողջ ապրելակերպի դերի բարձրացման: Կառլեն Սարգսյանը ղեկավարել է նաև ՀՊՏՀ հանդբոլի մարզական ակումբը, Հայաստանի հանդբոլի երախտավորներից է, երկար տարիներ մարզել է հանդբոլի պատանեկան և երիտասարդական թիմեր, միշտ բարձր է պահել Հայաստանի պատիվը` նվաճելով չեմպիոնական տիտղոսներ: Կառլեն Սարգսյանը ուսանողների կողմից սիրված դասախոս էր, հարգարժան գործընկեր ու սիրելի ընկեր:
ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը, ինչպես նաև աշխատակազմը վշտակցություն է հայտնում դասախոսի ընտանիքին, հարազատներին:
ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն