ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է 2019-2020 ուստարվա ընդունելություն

Դիտումների քանակ՝ 15774

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով և նախնական մասնագիտական կրթության 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն: Դիմում-հայտերի ընդունելությունը սկսվում է սույն թվականի հուլիսի 15-ին և կավարտվի օգոստոսի 17-ին (ներառյալ):

Ընդունող հանձնաժողովը կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի կիրակի օրերից, ժամը 9.00-ից մինչև 17.00-ն՝ Երևան, Ավան, մարշալ Բաբաջանյան 9 հասցեում:

Հարգելի դիմորդներ, խնդրում ենք ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունող հանձնաժողով ներկայանալ՝ նախապես բանկում 900018001876 հաշվեհամարին վճարելով 1000 դրամ (ներկայացնել վճարման անդորրագիրը):

Միջին մասնագիտական կրթական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ նախնական մասնագիտական ծրագրի մանրամասներին՝ այստեղ:

Հայտարարությունը տրամադրել են  քոլեջի ընդունող հանձնաժողովից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին