ՀՊՏՀ և ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի մի խումբ շրջանավարտներ դիպլոմները ստացել են Ժնևում

Դիտումների քանակ՝ 2470

Շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի և ՀՊՏՀ համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների մի մասը դիպլոմները ստացել է Ժնևում:

Հունիսի 29-30-ը մեր շրջանավարտներից 6-ը ՈւՄԵՖ-ի Ժնևյան կամպուսի շրջանավարտների հետ մասնակցել են դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, նշված մագիստրոսական ծրագրի համակարգող Խորեն Մխիթարյանի փոխանցմամբ՝ ՈւՄԵՖ համալսարանի ժնևյան կամպուսում դիպլոմ են ստացել մեր 21 շրջանավարտներից 6-ը, իսկ մյուսները դիպլոմները կստանան առաջիկայում ՀՊՏՀ-ում կայանալիք միջոցառման ժամանակ:

Նշենք, որ մագիստրոսական ծրագրի ընդունելությունը շարունակվում է, նախապատրաստական կուրսում արդեն 13 դիմորդ կա: Ընդունելության հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսուցումն անգլերենով է, դասավանդում են արտերկրից հատուկ ժամանած դասախոսներ, շրջանավարտներին տրվում է կառավարման մագիստրոսի (մասնագիտացումը՝ գործարար վարչարարություն (MBA)) կրկնակի դիպլոմ, որը հնարավորություն է տալիս մասնագիտությամբ աշխատել ոչ միայն  Հայաստանում, այլև Եվրոպայում և Ամերիկայում:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ և ՈւՄԵՖ համալսարանի համատեղ մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին և մաղթում մասնագիտական հաջողություն:

Խորեն Մխիթարյանը մեզ է տրամադրել նաև արարողության տեսանյութը, որը Շվեյցարիայից ուղարկել են նորավարտները: Այն հասանելի է ՀՊՏՀ youtube-ի պաշտոնական ալիքում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին