ՀՊՏՀ փորձագետները մասնակցել են «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» համաժողովին

Դիտումների քանակ՝ 2544

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արարատի մարզպետարանի նախաձեռնությամբ մայիսի 4-ին տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Համաժողովին մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Տնտեսագիտական մայր բուհին: «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը և կենտրոնի ավագ փորձագետ, տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը մասնակցել են համաժողովին, իսկ Արմեն Գրիգորյանը վարել է լիագումար նիստը: Պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը հանդես է եկել «Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով բանախոսությամբ:

«Արարատի մարզպետարանի և մեր համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում «Ամբերդ» հետազոտական կենտրոնը Արարատի մարզի համար իրականացնում է ներդրումային ծրագրերի գնահատում և մասնակցելով համաժողովին՝ ներկայացրեցինք մարզի զարգացման մեր մոտեցումները»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանը: Համաժողովի մանրամասները կարող եք դիտել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին