ՀՊՏՀ-ն հյուրընկալել է գործընկեր համալսարանների ներկայացուցիչների
Հուլիսի 4-8-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում էին Գդանսկի համալսարանի (Լեհաստան) տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային բիզնեսի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Ջոանա Բեդնարզը, նույն համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոկտոր Մագդալենա Մարկևիչը, ինչպես նաև Վառնայի տնտեսագիտության համալսարանի (Բուլղարիա) մարքեթինգի ամբիոնի ղեկավար, դոցենտ, «Էրազմուս+»-ի ինստիտուցիոնալ համակարգող Վլադիմիր Ժեչևը։
Այցի ընթացքում հյուրերին շնորհանդեսով ներկայացվել է մեր համալսարանը, միջոցառմանը ներկա է եղել ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոսական կազմը։ Հյուրերը պատմել են իրենց բուհերի, առանձին դեպարտամենտների ձեռքբերումների մասին։ Բուլղարիայի ներկայացուցիչն անդրադարձել է Վառնայի տնտեսագիտության համալսարանում սովորող հայ ուսանողների հաջողություններին։ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենի հետ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող, ինչպես նաև նախանշվող ծրագրերին։
Հուլիսի 8-ին Գդանսկի ներկայացուցիչները ներկա են գտնվել նաև ՀՊՏՀ ավարտական միջացառմանը։