ՀՊՏՀ դասախոսի այցը Դեմոկրիտի համալսարան

10.06.2022
Դիտումների քանակ՝ 1505

Մայիսի 30-ից հունիսի 3-ը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերություն­ների ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանը «Էրազմուս+»-ի դասավանդող անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակում այցելել է Դեմոկրիտի համալսարան (Հունաստան, Թրակիա):

Այցելության ընթացքում ՀՊՏՀ դասախոսը հանդիպել և ծանոթություններ է հաստատել Դեմոկրիտի համալսա­րանի միջազգային կապերի դեպարտամենտի տնօրեն Էլենի Մավրիդուի և բաժնի անձնակազմի, տնտեսագիտության ֆակուլտետի միջազգային կապերի բաժնի համակարգող Աննա Ագրապետիդուի (որն ազգությամբ հայ է (Հայրապետյան) և վերջերս էր այցելել ՀՊՏՀ), նույն ֆակուլտետի պրոֆեսոր Վիկտորյա Պիստիկուի հետ, որը տնտեսագիտության ամբիոնի ակադեմիական համակարգողն է։ Տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ՝ ուղղված հետագա համագործակցությանը:

Այցելության ընթացքում Տաթև Վարդանյանը, տնտեսագիտության ֆակուլտե­տում պրոֆեսոր Պիստիկուի «Ռեգիոնալիզմ և զարգացում» առարկայի շրջանակում, դասա­խոսել է «Աշխատուժի միջազգային միգրացիա. հնարավորությո՞ւն, թե՞ մարտահրավեր» թեմայով, ինչն արժանացել է ունկնդիրների հետաքրքրությանը և ընթացել աշխույժ հարցուպատասխանի, քննարկման մթնոլորտում:

Մինչ դասախոսությունն սկսելը՝ ՀՊՏՀ գիտնական-մանկավարժը ներկաներին պատմել է ինչպես ՀՊՏՀ-ի, այնպես էլ Հայաստանի մասին։