ՀՊՏՀ դասախոսը այցելել է Հունաստանի Էգեյան համալսարան

Դիտումների քանակ՝ 2244

«Էրազմուս+» ծրագրով մայիսի 13-17-ը Հունաստանի Էգեյան համալսարան է այցելել ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս Անուշ Թումանյանը:

Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այս մասին հայտնեց մեր գործընկերը՝ մանրամասնելով, որ հունական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական ինժեներական համակարգերի ֆակուլտետի բակալավրիատի 3-4-րդ կուրսերում դասախոսել է «Նախագծերի կառավարում», «Նախագծերի կառավարման ծրագրային փաթեթներ» թեմաներով:

Անուշ Թումանյանը, Էգեյան համալսարանի դասախոսների ուղեկցությամբ, շրջել է Սամոս կղզում, ծանոթացել մշակութային կենտրոնների:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին