ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմը նվաճել է «Հումորի լիգայի» ուսանողական գավաթը
«Հումորի լիգա» նախագծի ուսանողական գավաթում ՀՊՏՀ «Нар-Хоз» ՈւՀԱ թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Համալսարանականների մրցելույթները տեղի են ունեցել երեկ երեկոյան՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Այս առիթով զրուցեցինք ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի հետ, ով տեղեկացրեց, որ հումորային մրցույթին ընդհանուր մասնակցել են 8 ուսանողական թիմեր, այդ թվում՝ Երևանի պետական, Հայ-ռուսական, Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) համալսարաններից:
««Нар-Хоз» ՈւՀԱ թիմը համալրված է տաղանդավոր ուսանողներով (ունի 7 անդամ), ավագն է Սամվել Թադևոսյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Աշոտ Բագրատունյանը: Երեկվա փայլուն ելույթից հետո մեր հումորասերները գավաթը բերել են համալսարան, նրանց են միացել մի խումբ ուսանողներ և տոնել հաղթանակը»,-ասաց ուսանողական կառույցի ղեկավարը:
Շնորհավորում ենք «Нар-Хоз» թիմին և հաջողություն մաղթում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին