ՀՊՏՀ առցանց գրադարանը համալրվել է նոր էլեկտրոնային գրքով

Դիտումների քանակ՝ 1959

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արթուր Առաքելյանի հեղինակած «Միկրոտնտեսագիտության հիմունքներ» (դասախոսության նյութեր) գրքի էլեկտրոնային տարբերակը ՀՊՏՀ առցանց գրադարանում է:

Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի խորհուրդը և միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը: Ինչպես նշվում է ծանոթագրությունում՝ դասախոսությունների նյութերում ներկայացվել և պարզաբանվել են ՀՊՏՀ-ում դասավանդվող «Միկրոտնտեսագիտություն» դասընթացի ծրագրի հիմնական հարցերը՝ միկրոտնտեսագիտության առարկան և մեթոդը, սպառողի և արտադրողի վարքագծի վերլուծությունը, պահանջարկը, առաջարկը և հավասարակշռությունը, պահանջարկի և առաջարկի ճկունությունը, արտադրության գործոնների շուկաներն ու արտաքին էֆեկտները:

Ժողովածուում ամփոփված տեղեկությունները կարող են օգտակար և կիրառելի լինել ինչպես տնտեսագետների, այնպես էլ բնագավառով հետաքրքրվածների համար: Գիրքը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին