Հայտնի են ՀՊՏՀ առկա անվճար և վճարովի ուսուցմամբ (1-ին փուլ) մագիստրատուրա ընդունված ուսանողների անունները (ցուցակներ)

Դիտումների քանակ՝ 8661

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը հրապարակման է ներկայացրել ՀՊՏՀ առկա անվճար և վճարովի ուսուցմամբ (1-ին փուլ)  մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակները:

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը asue.am-ին  հայտնեց, որ ընդհանուր առմամբ ընդունվել է 341 դիմորդ, որից 90-ը՝ անվճար, իսկ 251-ը՝ վճարովի համակարգ, 1-ին փուլի արդյունքում:

2020-2021 ուստարվա առկա մագիստրատուրայի (անվճար) ընդունելության արդյունքներին (ցուցակներ) կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2020-2021 ուստարվա առկա մագիստրատուրայի (վճարովի, 1-ին փուլ) ընդունելության արդյունքներին՝ (ցուցակներ) այստեղ:

Շնորհավորում ենք դիմորդներին, որոնք դարձել են մեր ուսանողները: ՀՊՏՀ մագիստրատուրայում ուսանելու ցանկություն ունեցող մյուս դիմորդներին հիշեցնում ենք, որ վճարովի համակարգի ընդունելությունը շարունակվելու է երկրորդ փուլով, որը կանցկացվի օգոստոսի 1-26-ը ներառյալ:

Մագիստրոսական կրթության այլ մանրամասների, այդ թվում՝ կրթական ծրագրերին, կարող եք ծանոթանալ կայքի «Մագիստրատուրա» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին