ՀՊՏՀ հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն նոյեմբերի 1-ին

20.10.2021
Դիտումների քանակ՝ 2546

Սիրելի՛ ուսանողներ, ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2021-2022 ուսումնական տարում հեռակա բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ին (բացառությամբ՝ հեռակա մագիստրատուրայի 3-րդ կուրսի):

Ձմեռային քննաշրջանը կմեկնարկի դեկտեմբերի վերջին։

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի 2-րդ հերթի ժամանակացույցով՝ դասերը կսկսվեն ժամը 14․00-ին /դասաժամերին կարող եք ծանոթանալ այստեղ

Դասերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ կարող եք ծանոթանալ նաև դասացուցակներին, որոնք հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Դասապրոցեսի վերաբերյալ հավելյալ տեղեկություն ստանալու համար հետևեք ՀՊՏՀ պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին: