ՀՊՏՀ-ն և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան համագործակցում են. առանցքում համալսարանական սպորտի զարգացումն է
ՀՊՏՀ-ն հուշագիր է կնքել «Ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի հետ. այս մասին մեզ հայտնեց ՀԿ նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը։ Համագործակցության առանցքում համալսարանական սպորտի զարգացումն է և ՀՊՏՀ-ում մարզական կյանքի աշխուժացումն ու լավարկումը։
«Ուսանողական մարզական ֆեդերացիան միջազգային համալսարանական սպորտի ֆեդերացիայի լիիրավ անդամ է, և խրախուսում է շահառու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքումը։ ՀՊՏՀ-ի հետ հուշագրի վավերացմամբ մենք հաստատում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունների նոր փուլ։ Ուրախալի է, որ ռեկտոր Դիանա Գալոյանը շատ է կարևորում բուհում մարզական միջոցառումների անցկացումը, մեր ուսանող-մարզիկների ներգրավվածությունը թե՛ հանրապետական, թե՛ միջազգային առաջնություններում։ Վստահ եմ, որ համատեղ հասնելու ենք նոր ձեռքբերումների»,-մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Գաբրիելյանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին